Գլխավոր Լրահոս

Ցավակցում ենք Արսեն Գևորգյանի ընտանիքին․ ԵՄ-ի արձագանքը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Երևան, 2026

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Երևան, 2026

Լուսանկարը՝ Եվրոպական Միության

Եվրոպական Միությունն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը։

ԵՄ-ն նաև ակնկալում է, որ «Հայաստանը կկատարի Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»։

«Այս դեպքը պահանջում է հանգամանալից, անկախ և թափանցիկ քննություն։ Մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքը և ժողովրդավարական հաստատությունների անկախությունը շարունակում են առանցքային տեղ զբաղեցնել Հայաստանի հետ ԵՄ գործընկերության մեջ»,- նշեց նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 11-ին Երևանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև՝ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա էր իրականացնում և պահանջում եվրոպական կառույցների արձագանքը։

Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին Նուբարաշենի կալանավայրում։ Նա «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն էր, կալանավորվել էր ընտրակաշառքի գործով։

Գևորգյանը չէր ընդունում մեղադրանքը։ «Ուժեղ Հայաստան»-ը քրեական հետապնդումը որակել էր քաղաքական՝ այն կապելով Ստեփանավանի ընտրությունների հետ։ Գևորգյանի մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չէր։

Գևորգյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Գևորգյանը վաղ առավոտյան բողոքել է ինքնազգացողության վատթարացումից։ Նրան զննել է հերթապահ բուժակը, այնուհետև շտապօգնություն է կանչվել։ Նախարարի խոսքով՝ արձանագրվել է սրտի կանգ։

Գալյանը նաև հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնել։

Արսեն Գևորգյանի մահվան դեպքը հարցեր է բարձրացնում նաև կալանավայրերում բժշկական սպասարկման խնդիրների, քաղաքական գործերով կալանքի կիրառման և արդարադատության համակարգի այլ խնդիրների մասին։

Այս հարցերին է անդրադառնում փաստաբան Վարազդատ Հարությունյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ դեպքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել։ ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում