Հունիսի 13-ին և 15-ին տեղացած հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով մեծ վնասներ է կրել Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրը։ Շուրջ երկու ժամ տևած հորդառատ անձրևից վնասվել են մրգատու ծառերը, բանջարանաբոստանային կուլտուրաները և դաշտերը: Խափանվել են արևային ջրատաքացուցիչները, իսկ հեղեղը քշել տարել է դաշտերում գտնվող մանր եղջերավոր անասուններին: Անձրևի հետևանքով վնասվել են նաև տների տանիքները և անասնագոմերը: ՍիվիլՆեթն այցելել է գյուղ և լսել գյուղացիների մտահոգությունները, ծանոթացել բնական աղետի հետևանքներին:

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հանքարդյունաբերությունը պետք է դառնա բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու առաջամարտիկ. Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները նոր հավասարակշռության որոնման փուլում են. Կոպիրկին

Մոսկվայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Սպասվում է կարճատև անձրև
Civilnet