Գորիսեցի պատանիներին սովորեցնում են կյանքի կոչել բիզնես գաղափարները
Գորիսի լեզուների և հմտությունների «GO» կենտրոնի հիմնադիր տնօրեն Գայանե Օհանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, կազմակերպել է յոթօրյա ճամբար, որի ընթացքում տասնութ պատանիներ սովորում են ձեռներեցության հիմունքները։ Մեկշաբաթյա կրթական ծրագրի շնորհիվ պատանիները փորձելու են իրագործել իրենց բիզնես գաղափարները, իսկ արտադրանքը՝ հանել շուկա։
Civilnet



