Ազատի վերաբացված «Բարդակը»՝ Երևանում
Ստեփանակերտցի Ազատ Ադամյանի «Բարդակ» փաբը շատերին է ծանոթ. այնտեղ ժամանակին հավաքվում էին ոչ միայն արցախցիները, այլև Հայաստանից ու արտերկրից եկած մարդիկ: Բացումից վեց տարի անց «Բարդակը» Երևանում է։ Այն վերաբացվեց 2023-ի դեկտեմբերի 8-ին՝ Խանջյան 8/1 հասցեում։ Ստեփանակերտի «Բարդակից» այստեղ է այն ամենը, ինչն Ազատը կարողացավ վերցնել։
Civilnet



