Գլխավոր Լրահոս

Երկու պատերազմների մասնակիցը որոշել է զբաղվել բանջարաբուծությամբ․ Գարիկ Մխիթարյանի  պատմությունը

Ապրիլյան քառօրյա ու Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից, հետախույզ Գարիկ Մխիթարյանը պատերազմի օրերի մասին չի խոսում։ Դրանք նրան իր կորուստներ են հիշեցնում։ Պատմում է միայն վիրավորվելու մասին․ 2020-ի սեպտեմբերի 30-ին ականանետի արկից վիրավորվել է՝ ստանալով  գանգուղեղային ծանր վնասվածք։ 

Տասնհինգ օր կոմայի մեջ է եղել, երկու անգամ վիրահատվել, ապա վերականգնողական բուժում սկսել Զինվորի տանը, որը ստանում է առ այսօր։ Հենց այստեղ էլ ստացել է հնարավորություն Զինվորի տան նախաձեռնությամբ ու տարբեր կազմակերպությունների աջակցությամբ սեփական բիզնեսը հիմնելու։ 

Նախկինում բացառապես զինվորական աշխատանքով զբաղվող Գարիկը որոշել է ջերմոց կառուցել ու զբաղվել մշակաբույսերի աճեցմամբ։ 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում