Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Հայաստանը շուրջ մեկ տարի է Արևմուտքի փափուկ ուժի ճնշման տակ է։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նշում է, որ Արևմուտքը Հայաստանից ակնկալում է նշաձողի իջեցում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
Ուստի նա տեսնում է հստակ կապ Արևմուտքի՝ ինչպես ինքն է ձևակերպում՝ «փափուկ ուժի ճնշման», և ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության միջև։ Երևանի նպատակն է, կարծում է նա, այդ կերպ հավասարակշռել Արևմուտքին։
Զրույցում Բադալյանը նաև անդրադառնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Փաշինյանին և Ալիևին ուղղված նամակին՝ անվանելով այն հեռացող նախագահի վերջին ճիգը՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման:
Civilnet




