Գլխավոր Լրահոս

Թորոսյանը՝ թոշակների բարձրացման, հետվճարի և թաղման նպաստի սահմանափակման մասին

Թորոսյանը՝ թոշակների բարձրացման, հետվճարի և թաղման նպաստի սահմանափակման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2028-ից կենսաթոշակների հաշվարկման համակարգում նախատեսվում է ներդնել գնաճը հաշվի առնող ինդեքսավորման մեխանիզմ։ Ըստ նրա՝ կառավարությունը նաև նախատեսում է երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը, իսկ թաղման նպաստն այսուհետ կտրամադրվի սոցիալապես անապահով գնահատված քաղաքացիներին, քանի որ գործադիրը որոշել է այն «դարձնել հասցեական»։ Փոխարենը այդ նպաստների համար նախատեսված մնացած միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին՝ Թորոսյանը պնդել է, թե վերջին ութ տարում կենսաթոշակները բարձրացվել են ութ անգամ՝ ինչպես ուղղակի բարձրացումների, այնպես էլ հետվճարի մեխանիզմի ներդրման միջոցով։

«2028-ից գործելու է հետևյալ տրամաբանությունը․ գնաճը հաշվի է առնվելու կենսաթոշակների հաշվարկման ժամանակ։ 2028-ի բյուջետային գործընթացում դա արդեն հաշվի կառնվի՝ կենսաթոշակի ուղղակի բարձրացման կամ հետվճարի միջոցով»,- նշել է նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ խոսքը շուրջ 680,000 մարդու մասին է։ Նախարարի պարզաբանմամբ՝ մյուս քաղաքացիների կենսաթոշակները նույնպես կբարձրանան՝ ամսական 1,000 դրամով։ Նախարարը հայտարարել է նաև, որ այս տարի կենսաթոշակների համար հատկացվել է նախատեսվածից շուրջ 90 միլիարդ դրամ ավելի։ Հաջորդ տարի այդ տարբերությունը կկազմի շուրջ 120 միլիարդ դրամ։

Անդրադառնալով թաղման նպաստի տրամադրման կարգի փոփոխությանը՝ Թորոսյանը վստահեցրել է, թե կառավարությունը չի վերացնում այդ նպաստը, այլ նախատեսում է այն դարձնել հասցեական։

Նրա խոսքով՝ հունվարի 1-ից նպաստը կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք սոցիալական գնահատման համակարգով կհամարվեն անապահով։

«Մենք դա չենք դադարացնում։ Մենք պարզապես այն դարձնում ենք հասցեական և տալու ենք մեր այն քաղաքացիներին, որոնք մեր համակարգում գնահատված կլինեն որպես անապահով։ Մնացած միջոցները կուղղվեն նույն այդ քաղաքացիների կենսաթոշակների բարձրացմանը»,- ասել է նախարարը։

Լրագրողների հետ զրույցում նախարարը խոսել է նաև կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի մասին։ Նա ասել է, որ կառավարությունը քննարկում է ծրագիրը առնվազն երեք տարով երկարաձգելու հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում