Փաշինյանի այցը ԱՄՆ տեղեկատվական անտուրաժի ստեղծման փորձ էր. Հակոբ Բադալյան
«Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ այցի առիթն ավելի շուտ օգտագործել է որպես տեղեկատվական անտուրաժ». քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսպես է մեկնաբանում վարչապետ Փաշինյանի՝ փետրվարի 3-ից 7-ը այցը Միացյալ Նահանգներ։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա ասում է, որ այցը քիչ առնչություն ունի հայ-ամերիկյան միջպետական օրակարգի հետ՝ հաշվի առնելով ԱՄՆ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների բացակայությունը (զրույցի պահին Փաշինյանը դեռ չէր տարածվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպման լուսանկարը)։
Civilnet




