Գլխավոր Լրահոս

«Շիրակ» օդանավակայանից կարելի է մեկնել Եվրոպա

Գյումրիի օդանավակայանից շաբաթական երկու օր Եվրոպա մեկնելու հնարավորություն կա։ Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ առաջին թռիչքը Կիպրոսի Լառնակա քաղաք: Չվերթի տևողությունը երկու ժամ, քսան րոպե է, տոմսի արժեքը՝ 17 դոլար։

Գյումրիի օդանավակայանից մինչ այդ չվերթներ էին իրականացվում միայն դեպի Ռուսաստան։

Ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր աջակցության ծրագիր Հայաստանում բազավորված այն ավիաընկերությունների համար, որոնք այստեղ կունենան մասնաճյուղ առնվազն 2 մշտական օդանավով, իսկ աշխատողները գրանցված կլինեն հայկական մասնաճյուղում։ 

Բայց ավիաընկերությունը ֆինանսական աջակցություն կարող էր ստանալ միայն այն դեպքում, եթե առնվազն մեկ նոր ուղղությամբ չվերթ ունենա Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։  Ծրագրին դիմել է միայն Wizz  Air հունգարական ընկերությունը, որն արդեն մատչելի գներով չվերթներ է իրականացնում և  հոկտեմբերի մեկից բազավորվել է Հայաստանում։

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից, այն հիմնանորոգվել է 2007 և 2021 թվականներին և հիմա կարող է ավելի մեծ թվով ուղևորներ սպասարկել:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում