Գլխավոր Լրահոս

2025-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,000 արցախցի

2025-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,000 արցախցի

Հայկ Ղազարյան

Ըստ ԱԱԾ-ի՝ 2026-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել  է 46,030 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 30,901-ը: Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,129 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան:

2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն երկրից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը պահպանվում էր հարաբերական կայուն՝ 11,000-12,000-ի սահմաններում: Սակայն 2025-ի մայիսից նկատվում է արտահոսքի նոր ալիք. ընդամենը մի քանի ամսում չվերադարձողների թիվն ավելացավ շուրջ 4,000-5,000-ով՝ օգոստոսին հասնելով 16,735-ի: Այս միտումը ժամանակագրական առումով համընկավ արցախցիների «40+10 հազար» դրամ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցման և դրա թիրախային դառնալու հետ: Թեև 2025-ի ամռանն արտահոսքը հասել էր գագաթնակետին, տարեվերջին պատկերը որոշակիորեն կայունացավ. 2026-ի հունվարի 1-ի դրությամբ չվերադարձածների թիվը նվազել է մինչև 15,129՝ շնորհիվ վերադարձողների տեմպի ավելացման (տե՛ս՝ գրաֆիկը):

Մեծանում է նաև ՀՀ նոր անձնագրեր ստացողների թիվը. 2025-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 25,901 անձ դիմել է նոր անձնագիր ստանալու համար, որոնցից 19,319-ն արդեն ստացել է։ Նոր անձնագիրը բնակարանային ապահովման պետական ծրագրից օգտվելու նախապայման է։

Ժամանակին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ 150,000 է, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։


Տե՛ս նաև՝ Դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,260 արցախցի

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում