Գլխավոր Լրահոս

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը կանջատվի SWIFT-ից  

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը կանջատվի SWIFT-ից  

Գերմանիան դարձել է ԵՄ վերջին պետությունը, որը համաձայնել է միջազգային միջբանկային փոխանցումների SWIFT համակարգից Ռուսաստանի անջատմանը։

Ռուսաստանը կանջատվի SWIFT միջազգային միջբանկային համակարգից. որոշումը դեռ պաշտոնականացված չէ, սակայն արդեն սկսվել են տեխնիկական նախապատրաստման ​​աշխատանքները դրա ընդունման և այս պատժամիջոցի իրականացման համար։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Ուկրաինական դիվանագիտության ողջ ուղղահայացը աշխատեց՝ Ուկրաինայի նախագահից մինչև Ուկրաինայի դեսպանատան կցորդ: Շնորհակալ եմ նաև հազարավոր մարդկանց, մասնավորապես ուկրաինական սփյուռքին, որ ճնշում գործադրեցին իրենց կառավարությունների վրա»,- գրել է նախարարը։

Այսօր հայտնի է դարձել, որ Գերմանիան՝ ԵՄ վերջին պետությունը, որը մինչ այժմ ձեռնպահ էր մնում SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը, համաձայնել է այդ պատժամիջոցի կիրառմանը։ Այս մասին հայտնել է Ազատություն ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը։

Ավելի վաղ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու որոշմանն աջակցել էին Հունգարիան, Իտալիան, Ֆրանսիան և Կիպրոսը։

SWIFT-ը միջբանկային փոխանցումների միջազգային համակարգ է՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն ((Society for Worldwide Interbank Financial Telecommunication - SWIFT)։ Այն բելգիական ընկերություն է, որն աշխարհով մեկ բանկերի միջև ծառայում է որպես միջնորդ և ֆինանսական գործարքների կատարող:  

Տե՛ս նաև՝

Առաջիկա օրերին կարող է ընդունվել SWIFT-ից Ռուսաստանին անջատելու որոշումը

SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար. ԿԲ նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում