Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ Լավրով

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ Լավրով

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան։ Դրա համար անհրաժեշտ է Հավակաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Այս մասին Tass գործակալության հաղորդմամբ  հոկտեմբերի 12-ին Ղազախստանում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից:

«Նախագահող երկիրն այժմ Հայաստանն է, ուստի հենց ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք նման առաքելությանը պաշտոնապես հավանություն տալ, այն կկարողանա անցնել աշխատանքի»,- ասել է նա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Իր հերթին Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է դիտորդներ, սակայն նման հանդիպում դեռ համաձայնեցված չի եղել։ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի նման նստաշրջան անցկացնել օնլայն ռեժիմով:

Արարատ Միրզոյանը այս օրերին աշխատանքային այցով Աստանայում է և մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում