Գլխավոր Լրահոս

Ազգային անվտանգության ռազմավարության հանձնաժողովի կազմը վերանայվել է

Ազգային անվտանգության ռազմավարության հանձնաժողովի կազմը վերանայվել է

Վարչապետի որոշմամբ վերանայվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը։ 

Ինչպես նշված է կառավարության հաղորդագրությունում, հանձնաժողովը կնախագահի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ 

Հանձնաժողովը կազմված է 22 անդամից։ Նրանց թվում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), փոխնախարարներ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը և այլք։

Ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2020-ի հուլիսին։ Դրանում ՀՀ ազգային շահերի շարքում ներառված է Արցախի անվտանգության ապահովումը։ 

Արցախին վերաբերող 11 կետանոց դրույթներից մեկն Արցախի հայերի իրավունքներին է վերաբերում․ 

«Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում