Գլխավոր Լրահոս

Դիփֆեյք տեսանյութ․ Թաթան և հայտնի բժիշկը դարձել են խարդախների թիրախ

Դիփֆեյք տեսանյութ․ Թաթան և հայտնի բժիշկը դարձել են խարդախների թիրախ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Արհեստական բանականության զարգացմամբ հայտնի մարդկանց ձայնն ու պատկերը կեղծելը դարձել է տարածված երևույթ։ Այս անգամ խարդախները թիրախավորել են երգիչ Թաթային և հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանին՝ կեղծ դեղամիջոցներ գովազդելու նպատակով։

Սոցցանցերում փետրվարի 17-ից տարածվում է տեսանյութ հայտնի երգիչ Թաթայի մասնակցությամբ, որում նա ռուսերեն պատմում է, թե առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք կարողացել է հաղթահարել հայտնի կարդիովիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի ստեղծած եզակի դեղամիջոցի շնորհիվ։  

«Ոչ մեկ չէր կարողանում ինձ օգնել, ինձանից միայն գումար էին քաշում, մինչև չլսեցի բժիշկ Բագրատ Գեղամի Ալեքյանի մասին։ Եվ ես որոշեցի փորձել բուժման իր մեթոդը։ Արդեն մեկ շաբաթից ես ամբողջությամբ վերականգնվեցի…»,- տեսանյութում ասում է երգիչը՝ կոչ անելով լսել Բագրատ Ալեքյանի խոսքը, թե ինչպես մեկընդմեշտ ազատվել հիպերտոնիայից։ 

Տեսանյութում այնուհտև խոսում է բժիշկ Ալեքյանը` իբր ներկայացնելով հիպերտոնիայի բուժման իր դեղամիջոցը։ 

Իրականում այս տեսանյութն ամբողջությամբ կեղծ է։ Այն ստեղծված է արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ Թաթայի և Բագրատ Ալեքյանի ձայների և պատկերները կրկնօրինակվել են։ 

Որո՞նք են իրական տեսանյութերը

Տարածվող տեսանյութում օգտագործվում են Թաթայի՝ դեռևս չորս տարվա վաղեմության հարցազրույցը Tert.am-ին, որում երգիչը նման բան չի ասել։ Տարածված տեսանյութում օգտագոծվել են ԱԲ տեխնոլոգիաներ և նույնիսկ անզեն աչքով շուրթերի հատվածում երևում է անհապատասխանությունն ու արհեստականությունը։ 

Ինչ վերաբերում է բժիշկ Ալեքյանին, ապա առաջին անգամ չէ, որ նրան թիրախավորում են խարդախները։ Բագրատ Ալեքյանը միջազգային ճանաչում ունեցող կարդիովիրաբույժ է, որը մեծամասամբ գործունեություն է ծավալում Ռուսաստանում։ 

Ամիսներ առաջ ևս նման մի տեսանյութ էր տարածվել նրա մասնակցությամբ, որին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն անդրադարձել է։ Կրկին նշվում էր, թե Ալեքյանը հիպերտոնիայի բուժման եզակի դեղամիջոց է ստեղծել։ 

Ալեքյանի՝ տեսանյութում ներկայացված հարցազրույցը երեք տարվա վաղեմության է։ Կարդիովիրաբույժն այս հարցազրույցը տվել էր յութուբյան Медиа взгляд ալիքին և այդ ընթացքում որևէ «հրաշագործ դեղամիջոցի» ստեղծման մասին չի հայտնել։ Ավելին, նա չի քննադատել դեղերի ընդունումը։ Զեղծարարները արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով կեղծել են բժշկի խոսքը։ 

Փաստերի ստուգման թիմի մեր գործընկերները ևս անդրադարձել են այս կեղծ տեսանյութին։ 

Այսպիսով, երգիչ Թաթայի և ակադեմիկոս Ալեքյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է։ Այն դիփֆեյք է, և զեղծարարները հայտնի անձանց կերպարը օգտագործում են՝ վստահություն ներշնչելու և կասկածելի դեղամիջոցներ իրացնելու համար։    

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում