Գլխավոր Լրահոս

«Հայփոստը» կորած փաթեթները չի վաճառում․ զեղծարարները տվյալներ են կորզում

«Հայփոստը» կորած փաթեթները չի վաճառում․ զեղծարարները տվյալներ են կորզում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են կեղծ գրառումներ «Հայփոստի» անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը 799 դրամով վաճառում է հաճախորդների կորցրած փաթեթեները։

«Կորած փաթեթներ - 799 դրամ։ Լոգիստիկ ընկերությունը որոշել է գումար չվատնել 6 ամիս կորցրած ծանրոցների վերամշակման վրա, ուստի հայտարարում է վաճառք»,- նշված է գրառման մեջ։

Սակայն այս գրառումն ընդամենը խայծ է՝ օգտատերերի անձնական և բանկային տվյալները գողանալու համար։

Ի՞նչ են պահանջում զեղծարարները

«Հայփոստի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը ՀայՓոստ • HayPost-ն է։ Գրառումը տարածվում է HayPost անվանումով ֆեյսբուքյան կեղծ էջով։ 2023-ին ստեղծված այս էջում ընդամենը երկու գրառում կա կորած ծանրոցների վաճառքի վերաբերյալ, որոնք հրապարակվել են նույն օրը՝ րոպեների տարբերությամբ։

Էկրանապատկերը՝ «Հայփոստի» կեղծ ֆեյսբուքյան էջից

Գրառմանը կցված հղումը տանում է bloopveer4.store անվանումով կայք։ 799 դրամով փաթեթ գնելու համար օգտատերը պետք է ընտրի «ճիշտ նվեր» փաթեթը, ինչի համար ունի երեք հնարավորություն։ Առաջին փորձից երբեք չի ստացվում, բայց երկրորդ փորձից հետո օգտատերը «հաջողում է»։

Այնուհետև զեղծարարները պահանջում են մուտքագրել մեծ քանակությամբ անձնական և բանկային տվյալներ։

Կորած փաթեթների վերաբերյալ կեղծ գրառումները նոր չեն, իսկ լուսանկարը խմբագրված է

Կորած փաթեթների վաճառքի վերաբերյալ լուսանկարը վերցված է համացանցից և խմբագրված է (photoshop):

Նույն լուսանկարներով անգլալեզու մեկ այլ էջ խոհանոցային տեխնիկա է վաճառում։

Էկրանապատկերը՝ անգլալեզու ֆեյսբուքյան էջից

Ամիսներ առաջ դարձյալ տարածվում էին գրառումներ «Հայփոստի» անունից, թե իբր ընկերությունը կորած փաթեթեները վաճառում է 425 դրամով։ Ընկերությունից #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքել էին կորած փաթեթներ վաճառելու վերաբերյալ լուրը։ #CivilNetCheck-ն անդրադարձել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի կորած ճամպրուկներ վաճառելու վերաբերյալ նմանատիպ կեղծ լուրին։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում