Գլխավոր Լրահոս

«Երևան Սիթին» նվերներ և մրցանակներ չի տալիս․ գրառումները կեղծ են

«Երևան Սիթին» նվերներ և մրցանակներ չի տալիս․ գրառումները կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում դարձյալ ակտիվորեն տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը նվերներ է տալիս ճիշտ պատասխանը գտնողներին։  

«Մինչև հիմա ոչ ոք չի գտել {498}-ից բացի որևէ այլ թիվ։ Ճիշտ պատասխանողներին անակնկալ մրցանակներ կտրամադրենք»,- նշված է տարածված գրառումներից մեկում։

Գրառման արխիվացված տարբերակը

Սակայն սա հերթական խաբեությունն է, որտեղ հայտնի ընկերության անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու և խարդախության նպատակով։ 

Ինչպե՞ս է աշխատում խաբեությունը

Գրառումը տարածվում է «Yerevan City Supermarkets.» անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է ամիսներ առաջ՝ 2025-ի հունվարին։ Էջում առկա են ընդամենը երկու գրառում՝ «Երևան Սիթիի» խաղարկությունների վերաբերյալ։ 

Նույն էջի մյուս գրառմամբ «Երևան Սիթին» իբր հեռախոսներ է նվիրում՝ ըստ մասնակցի ծննդյան օրվա։

«Եթե ընտրում եք Ձեր ծննդյան ամիսը, ապա կստանաք նվեր՝ ելնելով Ձեր ծննդյան ամսից։ Դա արեք վստահությամբ»,- նշված է գրառման մեջ: 

Գրառման արխիվացված տարբերակը

Գրառումները ֆեյսբուքում ունեն հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ (share)։ Մեկնաբանելուց հետո մասնակցից պահանջվում է տարածել այն 5-10 ֆեյսբուքյան խմբերում՝ նպատակ ունենալով ավելի բարձրացնել դրանց դիտելիությունը։

Էկրանապատկերում՝ գրառման տարածումները և էջի հետ նամակագրությունը 

Այնուհետև ընկերության «պաշտոնական կայքում գրանցվելու» համար մասնակցին ուղարկվում է հղում, որն իրականում ֆիշինգային կայք է, որի միջոցով զեղծարարները կորզում են անձնական կամ բանկային տվյալները։  «Երևան Սիթիի» պաշտոնական կայքը yerevan-city.am-ն է, պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝  Yerevan City Supermarkets-ը։

Էկրանապատկերում՝ «Երևան Սիթիի» իրական և կեղծ էջերը

«Երևան Սիթիի» անունից պարբերաբար գրառումներ են տարածվում կեղծ խաղարկությունների և նվերների վերաբերյալ։ Ընկերությունը դեռ ամիսներ առաջ է հրապարակում արել՝ հորդորելով խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից: 

#CivilNetCheck-ն իր հերթին նախորդ հրապարակումներում անդրադարձել է սուպերմարկետների ցանցի անունից տարածվող կեղծ գրառումներին։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում