Գլխավոր Լրահոս

Ինչպես պատժել, գովել ու սիրել երեխային

Այսօր ես ձեզ կպատմեմ երեք բանի մասին՝ ինչպես պատժել երեխաներին, ինչպես գովել երեխաներին և ինչպես սիրել երեխաներին։

Առաջինը՝ պատժելու մասին։ Պատժելիս երեխային պետք է սիրել և պետք է նույնքան պատժված լինել, որքան երեխան։ Դուք պետք է ավելի շատ տառապեք երեխային պատժելիս, քան տառապում է երեխան։ Եթե դուք, օրինակ, իրեն պատժում եք՝ իրեն տանը թողնելով, իսկ դուք գնում եք հյուր, դա սխալ է։ Եթե դուք իրեն պատժում եք՝ տանը թողնելով, պատժեք բոլորիդ, մի՛ գնացեք հյուր, իրար հետ մնացեք, թող նա զգա, որ այո՛, դուք էլ եք տառապում իր հետ, և այո՛, նա իսկապես պատժված է նրանով նաև, որ ամբողջ ընտանիքն է պատժված։

Հիմա՝ ինչպես գովել։ Երբեք մի՛ ասեք, որ նա շատ լավն է, որովհետև դա նշանակում է դուք ձեզ եք գովում, դուք ձեր երեխային եք գովում, ձեր երեխային, դա ձեր մասին է, ոչ թե երեխայի մասին, և երեխան փայլուն կերպով հասկանում է։ Միշտ գովեք իր արածը, ինչ է նա արել, և դա ձեզ իրավունք կտա նաև քննադատել իրեն այն պահերին, երբ դուք կարիք ունեք իրեն ասել, որ ինչ-որ բան սխալ է արել։ Եվ եթե դուք այդպես իրեն վերաբերվեք, այդ դեպքում իմ առաջին կետը ձեզ պետք չի լինի։ Շատ շուտով դուք կդադարեք իրեն պատժել, որովհետև նրան կասեք և նա կգիտակցի, կհասկանա և կանի։

Եվ երրորդը, ինչպես սիրել։ Երեխային պետք է սիրել անվերապահորեն և բացարձակ։ Երբեք չի կարելի երեխային պատժել սիրո պակասով։ Երբեք չի կարելի երեխայից նեղանալ, նեղվել, ընդհանրապես երեխայի նկատմամբ սիրո ցուցաբերումը գոնե ինչ-որ կերպ նվազեցնել։ Դրանից ավելի ծանր վերք, որը կմնա նրա ամբողջ կյանքում, երեխան չի ստանա երբևիցե: Վերք, որը կվկայի նրան, որ ծնողը իրեն սիրում էր միայն այն ժամանակ, երբ որ ինքը լավն էր։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում