Գլխավոր Լրահոս

«Ես ողջ եմ». Նեթանյահուն հերքել է իր մահվան մասին լուրերը

«Ես ողջ եմ». Նեթանյահուն հերքել է իր մահվան մասին լուրերը

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մարտի 18-ին տարածվեց տեղեկություն, թե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մահացել է կամ մահամերձ է։ 

Հրապարակմանը կցված էր նաև լուսանկար՝ «Հրատապ լուրեր, Յարիվ Լևինը նշանակվել է Իսրայելի վարչապետի պաշտոնակատար՝ փոխարինելով Նեթանյահուին» գրությամբ։ 

Տեսապատկեր՝ ֆեյսբուքյան հրապարակումից

Յարիվ Լևինը զբաղեցնում է Իսրայելի փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնը։

Լևինի՝ Իսրայելի վարչապետ նշանակվելու տեղեկությունը սոցիալական ցանցերում այլ լեզուներով տարածվել էր դեռ մարտի 16-ին։ Տարածվել էին նաև Նեթանյահուի արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ, որտեղ նա ներկայացվում էր իբրև վիրավորված։

Տեսապատկեր X-ի էջի հրապարակումից

Պաշտոնական էջերը հերքում են տարածվող լուրերը

Իսրայելի պետական մարմինները, մինչդեռ, Լևինի՝ վարչապետի պաշտոնակատար նշանակվելու մասին որևէ հայտարարություն չեն արել։

Ո՛չ Յարիվ Լևինի, ո՛չ Բենյամին Նեթանյահուի պաշտոնական էջերում մահվան, վիրավորման կամ նոր վարչապետի պաշտոնակատար նշանակվելու մասին որևէ տեղեկություն չկա։

Օրինակ X-ում Նեթանհայուի միկրոբլոգում առկա են տեսանյութեր և հրապարակումներ՝ վերջին օրերին նրա մասնակցությամբ հանդիպումների մասին և հայտարարությունների պաշտոնական արձանագրությունները: 

Տեսապատկերներ Իսրայելի վարչապետի X-ի էջերից

Ավելին, մարտի 19-ին Նեթանհայուն մամուլի ասուլիս է տվել, որին մասնակցել են նաև միջազգային մամուլի ներկայացուցիչներ։ Օրինակ, France 24-ի լրագրողը Երուսաղեմից պատմում է ասուլիսից իր տպավորությունների մասին։  Այլ լրատվամիջոցներ էլ հրապարակել են ասուլիսից Նեթանյահուի նկարները։ 

Նեթանյահուն իր ելույթում էլ անդրադարձել է իր մահվան վերաբերյալ լուրերին. «Նախևառաջ ուզում եմ ասել, որ ես ողջ եմ, և դուք բոլորդ դրա վկաներն եք։ Այժմ, երբ ես հերքեցի այս կեղծ տեղեկատվությունը, ուզում եմ ձեզ պատմել «Մռնչացող առյուծ» գործողության ընթացքի մասին»։

Իսրայելի վարչապետի մահվան մասին ավելի վաղ լուրեր

Նեթանյահուի մահվան վերաբերյալ լուրեր տարածվել էին ավելի վաղ ևս։ Ի պատասխան տարածել էր տեսանյութ սրճարանից՝ «Ասում են՝ ի՞նչ է եղել ինձ հետ։ Դիտեք» վերնագրով: 

ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին համացանցում և լրատվամիջոցներում տարածվում են բազմաթիվ կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններ։ #CivilNetCheck-ը մի շարք հրապարակումներով արդեն անդրադաձել է այդ կեղծիքներին։ 

Փաստերի ստուգում

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում