Գլխավոր Լրահոս

2025-ին զորակոչվածների ծնողները պահանջում են, որ իրենց որդիներն էլ 18 ամիս ծառայեն

2025-ին զորակոչվածների ծնողները պահանջում են, որ իրենց որդիներն էլ 18 ամիս ծառայեն

Մինչև 2026-ի հունվարի 1-ը զորակոչվածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց որդիներն էլ 2-ի փոխարեն 1 ու կես տարի ծառայեն։

Ազգային ժողովը դեկտեմբերին օրենք ընդունեց, որով 2026-ի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիները 24-ի փոխարեն կծառայեն 18 ամիս։

Ակցիա իրականացնող ծնողներն անարդար են համարում, որ նույն դասարանում սովորած տղաները տարբեր ժամկետներով պետք է ծառայեն, քանի որ մի մասը զորակոչվել է մինչև հունվարի 1-ը, մյուս մասը՝ հունվարի 1-ից հետո։ Նրանք հավասարություն են պահանջում։

«Լավ կլինի, որ օրենքը նաև 2025 թվականին ծնվածների վրա էլ ազդի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիա իրականացնող ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ նշում է, որ իր տղան գոհ է իր ծառայությունից, երբեք չի դժգոհում։ Տղաները տեղյակ չեն, որ ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։

«Հարցը մտահոգությունը չէ, ուղղակի ցանկանում եմ, որ որդիս շուտ վերադառնա։ Եթե հնարավոր լինի մի քիչ կրճատեն ժամկետը։ Կարծում եմ, որ Պապիկյանը որպես ծնող կընդառաջի մեր պահանջին»,- ասաց ծնողը։

Ծնողները նույն պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել նաև մարտի 19-ին կառավարության դիմաց։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 20-ին մեկնաբանելով ծնողների պահանջը հայտարարել էր, որ չեն պատրաստվում վերանայել օրենքը, քանի որ երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Նախարարը նշել էր, որ այդ որոշման տակ հաշվարկներ կան, և դա միայն բարի ցանկություններով չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում