Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ է որակել ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է քննարկել վերջինիս քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների հանդեպ պայմանավորված է երկու երկրների միջև պատմական սերտ կապերով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների համատեքստում Երեւանի ընտրած քաղաքական կուրսի նշանակությամբ։
Նախագահի խոսնակն անդրադարձել է նաև արցախյան խնդրին՝ ընդգծելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։
Պեսկովն ընդգծել է՝ իր երկիրը որևէ առնչություն չունի Հայաստանի իշխանությունների այս քայլի հետ, և որ Մոսկվայում ակնկալում են, որ այս հարցը քննարկելիս ռուսական կողմին հղումներ չեն արվի։












