Գլխավոր Լրահոս

Հեռարձակողները կտուգանվեն՝ ԱԲ-ով գեներացված բովանդակությունը չմակնշելու համար

Հեռարձակողները կտուգանվեն՝ ԱԲ-ով գեներացված բովանդակությունը չմակնշելու համար

Տեսալսողական մեդիա ծառայություն հեռարձակողները կտուգանվեն, եթե արհեստական բանականության գործիքակազմով գեներացված նյութի մասին բացահայտ չնշեն։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Կառավարությունն օրենսդրական նախագծով առաջարկում է մի քանի լրացումներ կատարել տեսալսողական մեդիայի մասին օրենքում։ Տեսալսողական մեդիա ծառայություն հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով մակնշեն, կամ ինչպես ասում են՝ արվի համապատասխան լեյբլինգը, որում տվյալ բովանդակության վրա հստակ կերպով տեսանելի կլինի, որ այդ նյութը արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված»,- հայտնել է նախարարը։

Հայրապետյանը նշել է, որ այս պահին դեռևս չի քննարկվում համացանցային տիրույթի մասին, և օրենքի նմանատիպ կարգավորումներն առաջիկա ամիսներին կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովին։ 

«Սրա վերահսկողությունը և մոնիթորինգը դրված է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վրա և խախտումների պարագայում վարչական տուգանք պատասխանատվության է ենթարկվում տվյալ հեռարձակողը սահմանված նվազագույն աշխատավարձի 300 պատիկի չափով»,- հայտնել է նախարարը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում