Գլխավոր Լրահոս

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր․ Թրամփ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր․ Թրամփ

«Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»,- TruthSocial-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանի դեմ մղվող պատերազմի ընթացքում սա Թրամփի հերթական սպառնալիքն է։ «Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր՝ այլևս երբեք չվերադառնալու պայմանով: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես էլ կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք իշխանության ամբողջական և լիակատար փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատականացված մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխականորեն հրաշալի բան տեղի ունենա, Ո՞Վ ԳԻՏԻ: Մենք դա կիմանանք այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ: Շորթման, կոռուպցիայի և մահվան 47 տարիները վերջապես կավարտվեն: Աստված օրհնի Իրանի Մեծ Ժողովրդին»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նախորդ շաբաթ սպառնացել էր ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե այդ երկիրն «արագ» չհասնի համաձայնության։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Տեղադրություն

Կազմակերպություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում