Գլխավոր Լրահոս

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով  համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։

Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում՝ 2027–ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում