Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշվում է, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կազմակերպություն











