Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ը բողոքներ չի ստացել Ռուսաստան արտահանողներից․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ-ը բողոքներ չի ստացել Ռուսաստան արտահանողներից․ ՊԵԿ նախագահ

Հայաստանից Ռուսաստան արտահանում իրականացնող տնտեսվարողներից Պետական եկամուտների կոմիտեն բողոքներ չի ստացել․ վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 

ՊԵԿ նախագահը մամուլից է տեղեկացել, որ Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը մտադիր է չեղյալ համարել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի լիցենզիան։ 

«Կուսումնասիրեմ հասկանամ ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը»,- ասաց Հակոբյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ նման դեպքերը նոր երևույթ չեն, պատմության ընթացքում պարբերաբար այդպիսի հարցեր լինում են Լարսի անցակետում։ 

«Անցած տարի տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ էին եղել։ Եվ դա հատկապես Լարսն անցնելուց է լինում,  հատկապես ֆիտոսանիտարիական հարցեր։ Օրինակ ինչ-որ պահանջների պիտի բավարարեն կոնկրետ ապրանքներ, այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են, այսինքն դա բնականոն գործընթաց է»,- ասաց Հակոբյանը։

ՊԵԿ նախագահը տնտեսվարողներին հորդորեց հետևել պահանջներին։ Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ ռուս գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու չի նշվում կամ պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը: 

«Այս խնդիրներն են սովորաբար օրակարգում և դրանք կառավարելի են։ Մենք նման իրավիճակներում՝ մաքսային մասով հատկապես,  մեր քննարկումներն ունենում ենք մեր ռուս գործընկերների հետ»,- ասաց Հակոբյանը։ 

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանը բավարար չափով չի վերահսկում այն կարանտինային արտադրանքը, որը ներմուծվում է այդ թվում Ռուսաստան։ 

Դանկվերտը նշել էր, որ կարանտինային օբյեկտների բազմաթիվ հայտնաբերումների պատճառով ռուսական կողմը ստիպված է միջոցներ ձեռնարկել, որոնք ներառում են նաև արտադրության վայրերի, օրինակ՝ ծաղիկների աճեցման ջերմոցների ատեստավորումը։

Ռուսաստանից հնչող այս ազդակներին նախորդել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ապրիլի 1-ին։ 

Այցը հատկանշական էր երկու առաջնորդների հանդիպման հրապարակային մասում արված հայտարարություններով,  որը տարբեր շրջանակներում ոչ միանշանակ մեկնաբանվեց։ Երկու երկրների ղեկավարները բաց ու մեկը մյուսի համար անսպասելի հայտարարություններ արեցին տեսախցիկների առջև։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում