Բելառուսի Պետստանդարտն արգելել է «Երևան 2800» ութամյա կոնյակի ներկրումը, իրացումն ու շրջանառությունը, պատճառաբանելով, թե Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չի համապատասխանում։
Գերատեսչության տվյալներով՝ իրականացված փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրանքում դուբիլային նյութերի զանգվածային կոնցենտրացիան սահմանված առնվազն 0,3 գ/դմ³ նորմայի փոխարեն կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³, ինչից հետևում է, որ արտադրանքին տրվել են որոշակի տեսակի արտադրանքի արտաքին տեսք ու առանձնահատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել որպես այն ապրանքը, որի տեղն է ներկայացվում, և արդյունքում ճանաչվել է վտանգավոր։
Այդ որոշմամբ դադարեցվել է նաև ապրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։ Բելառուսական կողմը հավելել է, որ նմանատիպ պատճառով ավելի վաղ երկրում արգելվել էր նաև վրացական «Sachukari Traditional» վեցամյա կոնյակի իրացումը։












