Գլխավոր Լրահոս

Զախարովան Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ-ի զեկույցին «շտապողական և ագրեսիվ» է որակել

Զախարովան Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ-ի զեկույցին «շտապողական և ագրեսիվ» է որակել

«Շտապողական և նույնիսկ ագրեսիվ»․ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսպես է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ-ի վերաբերյալ զեկույցին։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց էին ներկայացրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման իրավական և տնտեսական հետևանքների մասին։

Անդրադառնալով փաստաթղթին՝ Փաշինյանն այն անվանել էր «երկրի ներսում ապակայունացում հրահրելու և անկախությունից զրկելու երրորդ փորձը»։

Զախարովան հոկտեմբերի 28-ի ճեպազրույցում նշել է, որ զեկույցի պատրաստումը նորություն չէր։ Նրա խոսքով՝ այդ հարցով հանձնարարականը ներառող՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների հայտարարությունն ընդունվել էր դեռևս այս տարվա մայիսին։

Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի իշխող շրջանակները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ զրույցներում ընդունում են, որ ԵՄ-ին միանալու փորձերը հեռանկար չունեն, սակայն հրապարակայնորեն այդ մասին չեն խոսում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում