Տիկտոկն ու ԿԸՀ-ն ընտրություններին ընդառաջ քննարկել են հնարավոր համագործակցությունը

Տիկտոկի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրել են սոցիալական հարթակի գործիքակազմը և քննարկել հնարավոր համագործակցությունը՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
«Սոցիալական հարթակի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հանրային քաղաքականության և կորպորատիվ գործերի տնօրեն Սերգեյ Սոկոլովի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 8-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Պատվիրակները ներկայացրել են սոցիալական հարթակի գործիքակազմը և քննարկել հնարավոր համագործակցությունը՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերի նախաձեռնողականությունը և ընդունել համագործակցելու առաջարկը»,- հայտնել են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Հայաստանի խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։
Կազմակերպություն










