Գլխավոր Լրահոս

Դատախազությունը քննում է արցախցիների դեմ ատելության խոսքի հրապարակումները

Դատախազությունը քննում է արցախցիների դեմ ատելության խոսքի հրապարակումները

Հայկ Ղազարյան

«Street-Talk Armenia» ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերով արցախցիների հասցեին վիրավորանքներ պարունակող հրապարակումները դարձել են քննության առարկա. այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։

Ըստ դատախազության՝ դրանք ուսումնասիրվում են Քրեական օրենսգրքի «ատելություն կամ թշնամանք հրահրող խոսքին և նյութերի տարածման» վերաբերյալ հոդվածով (329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)։

Ապրիլի 10-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում անհայտ անձը վիրավորական և նվաստացուցիչ արտահայտություններ էր հնչեցրել արցախցի կանանց հասցեին՝ նշելով, որ «պիտի մի հատ ղարաբաղցի չմնա այստեղ»։

Ապրիլի 14-ին քաղաքացիներ Էրիկ Բեգլարյանը և Անաստաս Իսրայելյանը այս դեպքի վերաբերյալ Գլխավոր դատախազություն էին ներկայացրել առերևույթ հանցագործության մասին հաղորդում։ Ապրիլի 16-ին նման հաղորդում է ներկայացրել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։ 

Չնայած արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ որոշ դեպքերում իրավապահները նախաձեռնում են վարույթներ, դրանք հաճախ ամիսներով մնում են նախաքննության փուլում, և որևէ անձ չի ստանում մեղադրյալի կարգավիճակ։

ՍիվիլՆեթի հետ զրույցում իրավապաշտպան Աննա Մելիքյանն ասաց, որ թեև ատելության խոսքը քրեականացված է, իրավապահների արձագանքը խիստ ընտրղական է: 

«Եթե իշխանության դեմ է ուղղված կամ նրանց մերձ շրջանակներին, քննությունը կարծես թե իրականացվում է ավելի արագ, և գործերը հասնում են դատարան: Երբ որ մենք տեսնում ենք այլ խմբեր, որոնք պետք է պաշտպանվեն, անգամ եթե քրեական գործ է հարուցվում, դրա ընթացքի, այդ նաև հանգուցալուծման մասին կարծես թե տեղեկություններ չեն լինում»,- ասաց իրավապաշտպանը։ 

Տե՛ս նաև՝ Երբ օրենքը տարբեր կիրառում ունի. խտրական ազատազրկումների շուրջ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում