Գլխավոր Լրահոս

Քննչական կոմիտեն հաղորդում չի ստացել արցախցիների հասցեին վիրավորանք տարածելու վերաբերյալ

Քննչական կոմիտեն հաղորդում չի ստացել արցախցիների հասցեին վիրավորանք տարածելու վերաբերյալ

Հայկ Ղազարյան

Քննչական կոմիտեն հաղորդում չի ստացել ապրիլի 11-ին սոցիալական ցանցերում անհայտ անձի կողմից արցախցիների նկատմամբ հնչեցված վիրավորական արտահայտությունների վերաբերյալ։ 

«Ձեր նշած տեսանյութերի վերաբերյալ հաղորդումներ չենք ստացել, հետևաբար դրանց վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթ չկա: Քրեական վարույթի նախաձեռնման/չնախաձեռնման հարցը որոշվում է հանցագործության մասին պատշաճ հաղորդում ստանալու դեպքում»,- այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Երկու օր առաջ ՏիկՏոկ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերում անձը ասում է․ «Ղարաբաղցին էլ հայ չի։ Էն կինը, որ… թուրքի հետ տեղաշոր է պառկել, թուրքի լամուկներ է ծնել… այդպիսի կին Ղարաբաղում գոյություն չունի, որ թուրքի հետ եղած չլինի»։

Նա նաև շարունակում է․ « [Վարչապետը] Ճիշտ է ասել… ինչի են փախել, իրենց հողն ու ջուրը թողել, եկել են այստեղ… ինչի պիտի ապրեն այստեղ… մենք զոհվածներ ունենք իրենց հողը պաշտպանելու համար… իսկ իրենք փախել են ու եկել այստեղ ապրելու… [Վարչապետը] շատ լավ է արել, որ անպատվել է, պիտի վռնդի սաղիդ… մի հատ Ղարաբաղցի պիտի չմնաս այստեղ»։

Մարտի 23-ին մետրոյում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային զրույցի ժամանակ Արցախից տեղահանված կնոջն անվանել էր «փախած», իսկ ավելի ուշ ներողություն հայցել։

Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ որոշ դեպքերում իրավապահները վարույթ են նախաձեռնում, սակայն դրանք ամիսներով մնում են նախաքննության փուլում, և մեղադրյալի կարգավիճակ ոչ ոք չի ստանում։

Ավելի վաղ ՍիվիլՆեթը անդրադարձել է խտրական բնույթի ազատազրկումներին։

329-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ատելություն, խտրականություն կամ թշնամանք հրահրող կամ քարոզող հրապարակային խոսքի, ինչպես նաև նման բովանդակությամբ նյութերի տարածման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում