Գլխավոր Լրահոս

Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ կստանա

Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ կստանա

Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ կստանա։ Կառավարության որոշմամբ 172 մլն դրամ կհատկացվի Երևանի քաղաքապետարանին՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման նպատակով։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 9-ին կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով բյուջետային վերաբաշխման նախագիծը, նշել է, որ սա կարևոր քայլ է կիրճի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասնել է, որ ծրագիրն իրականացվելու է Արաբկիր վարչական շրջանի տարածքում և ներառելու է նոր լանդշաֆտային ու ճարտարապետական լուծումներ, այդ թվում՝ սպորտային հարթակներ ու կինոդիտման վայր։ Քաղաքապետի խոսքով՝ կիրճի վերակազմավորման կոնցեպտի շրջանակում իրականացվել է ֆլորայի և ֆաունայի խորը վերլուծություն, իսկ վերջնական նպատակը տարածքին հատուկ կարգավիճակ շնորհելն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շեշտել է, որ սա մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական երեք խոշոր ծրագրերից մեկն է՝ Դալմայի այգիների և Նոր Մարաշի անտառ-պուրակների ստեղծման կողքին։ Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ քանի որ կիրճն արդեն իսկ ակտիվորեն օգտագործվում է քաղաքացիների կողմից սպորտի և ժամանցի համար, պետության խնդիրն է այդ միջավայրը դարձնել առավել հարմարավետ։

«Այս հատվածով մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը: Այստեղ կարևոր է նաև այն, որ տվյալ հատվածն արդեն ապրում է որպես այդպիսին: Հատկապես շաբաթ-կիրակի օրերին, նաև աշխատանքային օրերին մարզվող, վազքով, քայլով զբաղվող, հեծանիվով զբաղվող, ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ։ Հիմա մեր խնդիրը այդ ժամանցը ավելի հարմարավետ դարձնելն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում