Գլխավոր Լրահոս

Երևանի քաղաքապետարանն ուղեվարձի վճարումները վերահսկող հսկիչներ է փնտրում

Երևանի քաղաքապետարանն ուղեվարձի վճարումները վերահսկող հսկիչներ է փնտրում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հայտարարել է թափուր հաստիքների համալրման մասին՝ հանրային տրանսպորտում ուղեվարձի վճարումները վերահսկելու նպատակով։ 

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում իրականացնելու են ստուգայցեր հանրային տրանսպորտում՝ վերահսկելով ուղեվարձի վճարումներըլ»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Տրանսպորտում վերահսկողության խստացման թեման քննարկվել էր ապրիլի 6-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգել էր վարորդներին՝ մասնակցել ուղեվարձի հավաքագրմանը։

«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես, հավաքագրման պրոցեսին չեն աջակցում»,- ասել էր Ավինյանը:

Քաղաքապետի այս հանձնարարականից հետո մայրաքաղաքի հանրային տրանսպորտում լարվածությունն էականորեն աճել է։ Գրեթե ամեն կանգառում վարորդների և ուղևորների միջև վեճեր են բռնկվում։ Վարորդները ուշ են բացում հետևի դռները, որպեսզի ուղևորները բարձրանան դիմացի դռնով և վճարեն ուղեվարձը։ Սա առաջացնում է իջնող ուղևորների դժգոհությունը, ինչը հաճախ վերածվում է բղավոցների և հայհոյանքների։ Քաղաքային խցանումների պայմաններում ստեղծված իրավիճակն էլ ավելի է լարում մթնոլորտը տրանսպորտում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում