Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանի ուժի հետ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո շրջադարձ տեղի ունեցավ․ Զուրաբյան

Սամվել Կարապետյանի ուժի հետ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո շրջադարձ տեղի ունեցավ․ Զուրաբյան

Սամվել Կարապետյանի ուժի հետ մենք շատ լուրջ բանակցություններ ենք տարել և մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո շրջադարձ տեղի ունեցավ։ Այս մասին հայտարարել է ՀԱԿ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ ապրիլի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Շրջադարձը երևի կապված է նրա հետ, որ տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին։ Մենք 2 տարի շարունակ զբաղված էինք համախմբման ստեղծման գործընթացով: Դրա մասին միշտ ասել ենք,  դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել քաղաքական ասպարեզում՝ մենք զբաղված էինք դրանով․ քննարկումներ էինք անում տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի ստեղծենք մի հատ բևեռ, համախմբում, որը կարող է մարտահրավեր նետել և ընկալվի ժողովրդի կողմից որպես գլխավոր այլընտրանք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Հետո, երբ իրենք հայտնվեցին, իրենց հայտը բավականին ուժեղ էր, և հասկանալի դարձավ, որ, եթե նման բևեռ ստեղծելու ցանկություն ունենք, դա պետք է լինի իրենց հետ միասին»,- ներկայացրեց Զուրաբյանը։

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուի կարծիքով, եթե ստեղծվեր այդ դաշինքը՝ Հայաստանում տեղի կունենար հեղափոխական վերելքի էֆեկտ։

«Շատ ուժերի նկատմամբ մարդիկ կարող են ունենալ համակրանք, հակակրանք, մեկը սիրի Սամվել Կարապետյանին, մեկը չսիրի մեզ, մեկը մեզ սիրի, մեկը չսիրի և այլն: Ու շատ մարդիկ կարող է չկողմնորոշվեն, որովհետև ոչ մեկին չեն սիրում, բայց երբ որ քաղաքական ասպարեզում առաջանում է մեծ բևեռ, որը ահազանգ է չկողմնորոշված մարդկանց համար, որ ինչ-որ բան կատարվում է երկրում և եկեք միանանք այդ նոր առաջացվող համախմբմանը»,- պարզաբանեց Զուրաբյանը։

Ըստ Զուրաբյանի՝ «Ուժեղ Հայաստանի» հաշվարկներն ինչ-որ պահի այլ ուղղությամբ են գնացել։  

«Իրենք արդեն այլ հաշվարկներ են տեսել։ Իրենք երևի այդ հեղափոխական վերելքի էֆեկտի գնահատման մեջ կամ չխորացան, կամ ինչ-որ պատճառ կար, որ չեն ընդունել և ավելի շատ ընտրական տեխնոլոգիաների վրա են փորձում կառուցել իրենց ստրատեգիաները։ Մենք հարգում ենք իրենց որոշումը, մենք իրենց մաղթում ենք հաջողություն։ Մեծ հաշվով նույն գործն ենք անում»,- նշեց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։

Դիտեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում