Գլխավոր Լրահոս

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթում

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում։

Նժույգթափեր վարժության եզրափակիչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում. Եզրափակiչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Ապրիլի12-ին աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Աշխարհի գավաթի նախորդ՝ Կահիրեի փուլում ևս Համլետ Մանուկյանը նժույգթափեր վարժությունում նվաճել էր ոսկե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում դարձել էր արծաթե մեդալակիր:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում