Հունգարիայում ընտրություններ են․ կվերջանա՞ Օրբանի դարաշրջանը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախընտրական հանրահավաքի ժամանակ, Բուդապեշտ, Հունգարիա, 2026 թվականի ապրիլի 7: Լուսանկարը՝ AP-ի։
Հունգարիայում ապրիլի 12-ին խորհդրանական ընտրություններ են ընթանում։
Շատերն այն համարում են ճակատագրական խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են պաշտոնից հեռացնել Վիկտոր Օրբանին՝ 16 տարվա կառավարումից հետո, ինչպես նաև հիմնովին փոխել այս երկրի հարաբերությունները ԵՄ-ի, Մոսկվայի և Վաշինգտոնի հետ։
The Guardian-ի հաղորդմամբ՝ ընտրարշավի ընթացքում Օրբանը հետ էր մնում հարցումներում, քանի որ ընդդիմադիր Պետեր Մաջարի կողմից անհամեմատ մեծ մրցակցության է բախվում։
Օրբանի իշխանությանը ներկայացված այս մարտահրավերը ստիպեց աջ թևի առաջնորդներին ամբողջ աշխարհից հավաքվել նրա կողքին։ Այս շաբաթ երկօրյա այցով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը՝ հայտարարելով, որ իր նպատակն է օգնել Օրբանին հաղթել։
Դոնալդ Թրամփը ևս բազմիցս արտահայտել է իր աջակցութունը Օրբանի նկատմամբ։ Իտալիան ու Իսրայելը ևս հստակ հայտնել են, որ Օրբանին են աջակցում։
Օրբանի պարտությունը կարող է վրդովմունքի պատճառ դառնալ Մոսկվայում, որի հետ Բուդապեշտը ջերմ հարաբերություններ է պահպանում, չնայած Ուկրաինա ռուսական ներխուժմանը։
Օրբանը պնդել է, որ երկրի ամենամեծ սպառնալիքն Ուկրաինայում ռազմական հակամարտությունն է, և միայն ինքն է ընդունակ պահպանել խաղաղությունը, մինչ Մաջարը կենտրոնացել է ներքին հարցերի վրա՝ խոստանալով պայքարել կոռուպցիայի դեմ, բուժել ԵՄ-ի հետ ձգձգված հարաբերությունները և ֆինանսավորել կործանման ենթարկված հանրային ծառայությունները։
Կիրակի կեսօրի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է ռեկորդային 37,98%՝ ըստ ազգային ընտրական գրասենյակի։
Երկու հիմնական թեկնածուները Բուդապեշտի առանձին ընտրատեղամասերում կիրակի վաղ առավոտյան եկան ընտրության։ 45-ամյա Մաջարը լրագրողներին ասաց, որ հունգարացիներն այժմ պատմություն են գրում՝ ընտրելով «արևելքի կամ արևմուտքի, քարոզչության կամ ազնիվ հրապարակային խոսույթի, կոռուպցիայի կամ մաքուր հանրային կյանքի» միջև։
62-ամյա Օրբանը, որ հաղթել է վերջին չորս ընտրություններում, ասաց, որ երկիրը պետք է մնա միավորված՝ «մոտեցող ճգնաժամերին» դիմակայելու համար։ Լրագրողներին նա հայտնեց, որ եկել է հաղթելու։
Վերլուծաբանները նշել են ընտրությունների երեք հնարավոր արդյունք. Մաջարի մեծամասնություն, որն Օրբանն ընդունում է, Մաջարի մեծամասնություն, որն Օրբանը չի ընդունում, կամ Օրբանի մեծամասնություն։











