Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին․ Արցախի թեմ

Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին․ Արցախի թեմ

Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Այս մասին հայտնում է Արցախի թեմը՝ կցելով լուսանկար։

Լուսանկարի երկրորդ մասում երևում է այն հատվածը, որտեղ ժամանակին գտնվում էր եկեղեցին։

«Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի Սոյւրբ Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձման, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր»,- նշվում է թեմի հայտարարության մեջ։

Արցախի թեմը կոչ է անում միջազգային համապաստասխան կառույցներին՝ միջամտելու դադարեցնել այս վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:

...
Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնարկեքը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին և ավարտվել 2007 թվականի սկզբին: Արցախցիներն այն անվանում էին Հեքիմյանի եկեղեցի, քանի որ գտնվում էր Հեքիմյան փողոցում։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում