Գլխավոր Լրահոս

Ցուցահանդեսից հեռացված «Տատիկ-պապիկ» նկարը բարձրացվել է Արարատի գագաթ

Ցուցահանդեսից հեռացված «Տատիկ-պապիկ» նկարը բարձրացվել է Արարատի գագաթ

11-ամյա Եվա Դանիելյանի՝ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը պատկերող նկարը բարձրացվել է Արարատ լեռան գագաթ։ 

Նկարը հուլիսին հեռացվել էր Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցահանդեսից։ Երեխայի մայրը՝ պնդել էր, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նկարը բնութագրել է որպես «հակապետական քայլ», ինչից հետո կերպարվեստի ուսուցչուհի Սոնա Ջառահյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ 

Տեղի ունեցածը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում։ Նկարը հանրային գործիչ Վարդան Հակոբյանի նախաձեռնությամբ հանվել էր աճուրդի ու վաճառվել 1800 դոլարով։

Նկարը Արարատի գագաթ բարձրացրած լեռնագնացները նշում են, որ այդ կերպ արձագանքել են լայն քննարկումների պատճառ դարձած միջադեպին՝ այն դիտարկելով որպես հիշողության և ստեղծագործական ազատության պաշտպանության խորհրդանշական քայլ։ 

Ակցիայի նախաձեռնողների խոսքով՝ իրենք ցանկանում էին աջակցել փոքրիկ նկարչուհուն և ընդգծել, որ «հիշողությունը հնարավոր չէ ջնջել», իսկ ստեղծագործական ազատությունը չի կարող սահմանափակվել։

«Այստեղ՝ Արարատի գագաթին, մեզ համար որևէ կասկած չկա, թե որ նկարն էր կրում ամենակարևոր գաղափարն ու խորհուրդը»,- նշել են նախաձեռնողները՝ կոչ անելով Եվային շարունակել ստեղծագործել և չվախենալ ազատ արտահայտվելուց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում