2026թ. հունվարին մեկնարկած առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգն արդեն իսկ սպասարկել է ավելի քան 614 հազար քաղաքացու, որի համար ծախսվել է 40 մլրդ դրամ. ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում` ամփոփելով համակարգի աշխատանքի հարյուր օրը:
Նախարարը անդրադառնում է առողջապահության ապահովագրության համակարգից բժիշկների բողոքներին, քաղաքացիների աճող դիմելիությանը և հերթերից դժգոհություններին:





