Գլխավոր Լրահոս

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով անցնող Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով անցնող Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Դավիթ Մինասյանը կալանավորվել էր ապրիլի 1-ին։ Նա  մեղադրվում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն ապրիլի 15-ին վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք:

«Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան», - հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Դավիթ Մինասյանն առողջական խնդիրներ ունի։ Նա գտնվում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն:

«Տենց չնայես ինձ»,- ասել է երիտասարդը, հետո փորձել ձեռքով հարվածել վարչապետին: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորել է չարձագանքել։ Դեպքից հետո երկու քաղաքացի բերման էր ենթարկվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում