Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 15-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Նայեք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումների դինամիկան և համեմատեք նախորդ շրջանների հետ։ Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում և չենք վիճելու։ Չի հաջողվելու մեզ հակադրությունների մեջ ներքաշել որևէ քաղաքական, տնտեսական հակադրության մեջ։ Բալանսավորված քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի հետ։ Եվ մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք»,– հայտարարել է վարչապետը։
Փաշինյանն ապրիլի 1-ին Ռուսաստան կատարած իր այցը «շատ հաջող» է համարում։ Նրա խոսքով՝ այդ այցի ընթացքում ձեռք են բերվել ռազմավարական նշանակության այնպիսի պայմանավորվածություններ՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունն առաջիկայում կտեսնենք։
«Նրանք, ովքեր ցանկանում են խաթարել հայաստան-Ռուսաստան բարեկամությունն ու եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես иностранный агент են»,– ասել է Փաշինյանը։












