Գլխավոր Լրահոս

Հայ-ռուսական հարաբերությունները նոր հավասարակշռության որոնման փուլում են. Կոպիրկին

Հայ-ռուսական հարաբերությունները նոր հավասարակշռության որոնման փուլում են. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ երկու երկրների հարաբերություններն այժմ բարդ փուլում են, և կողմերը պետք է միմյանց հասկանան ու գտնեն նոր հավասարակշռություն։

Դեսպանը հոկտեմբերի 16-ին ելույթ է ունեցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ըստ ՌԴ դեսպանատան՝ Կոպիրկինը կարևորել է վետերանների դերը երկու ժողովուրդների պատմական հիշողությունը պահելու և բարեկամությունն ամրացնելու գործում։

Նրա խոսքով՝ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել, բայց ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակներն ու մարշալ Բաղրամյանի կերպարը շարունակում են կապել երկու ժողովուրդներին։ Դեսպանը հիշեցրել է, որ միասնության շնորհիվ է հաղթանակ տարվել ամենադժվար պատերազմում, և նույն միասնությանը պետք է ապավինել այսօրվա մարտահրավերների դեպքում։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Բելառուսի ժամանակավոր հավատարմատար Ի. Կուդրուկը, Երևանում Ռուսաստանի տան և Մոսկվայի տան ղեկավարները, հասարակական և հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում