Գլխավոր Լրահոս

Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. Մեդվեդև

Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. Մեդվեդև

Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Մեդվեդևը պնդել է, թե Արևմուտքն այժմ «ամրությունն է փորձում» Մոսկվայի և Երևանի հարաբերությունների։

«Հայաստանի գործող ղեկավարությունը ճիշտ համարեց փոխել իր զարգացման վեկտորը: Վստահ եմ, որ դա նույնպես որևէ լավ բանի չի հանգեցնի: Ամենասարսափելի բանը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է», - հայտարարել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է, թե Մոսկվան դրանք լուծում է ինքնուրույն, իսկ Ռուսաստանն ու Իրանը, լինելով Կասպից տարածաշրջանի մաս, երրորդ կողմերի կարիք չունեն համագործակցելու կամ զարգանալու համար։

Ռուսական կողմը տեղի ունեցող զարգացումները պայմանավորում է արտաքին միջամտությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե արևմտյան երկրները փորձում են «պոկել» Ռուսաստանի դաշնակիցներին՝ այդ տրամաբանության մեջ ներքաշելով նաև Վրաստանին։

***

Գործընթացը, որը Հայաստանում անվանում են «կապերի դիվերսիֆիկացիա», Մոսկվայում ընկալվում է որպես արտաքին քաղաքական վեկտորի վերակողմնորոշում Ռուսաստանից դեպի Արևմուտք։

Ի պատասխան՝ Մոսկվան սկսեց սահմանափակումներ մտցնել հայկական գյուղմթերքի ներմուծման վրա՝ ձևականորեն հղում անելով բուսասանիտարական նորմերի խախտմանը։ Ավելին, ռուսական կողմը հորդորում է Երևանին վերջնական ընտրություն կատարել Եվրասիական և Եվրոպական միությունների միջև՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հայաստանի իշխանությունները նման քայլը վաղաժամ են համարում, սակայն չեն բացառում ապագայում նման քվեարկության անցկացումը։

Ռուսաստանի կողմից առևտրային խոչընդոտների մեթոդաբար կիրառման ֆոնին՝ Հայաստանի համար սկսեց բացվել եվրոպական շուկան։ Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատեց հայկական արտադրանքի առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները, որոնք ուղղված են երկրի տնտեսությանն աջակցելուն ռուսական սահմանափակումների պայմաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում