Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն բարձրագույն մակարդակով հավաստիացրել է,որ TRIPP-ի հետ կապված գործողություններն արագացել են․ վարչապետ

ԱՄՆ-ն բարձրագույն մակարդակով հավաստիացրել է,որ TRIPP-ի հետ կապված գործողություններն արագացել են․ վարչապետ

ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացում, որ TRIPP-ի հետ կապված գործողությունները ոչ միայն չեն դանդաղել, այլև՝ արագացել են։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 15-ին ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն ցանկություն ունեն հնարավոր ամենասեղմ ժամկետներում իրականացնել TRIPP նախագիծը։

«Նախորդ օրերին մենք քննարկել ենք էլեկտահաղորդման գծերի շինարարությունը նախատեսվածից շուտ իրականացնելու հնարավորությունը։ Քանի որ պրոցեսը հասունացած է, հասունանում է Հայաստանի և ԱՄՆ-ի մոտեցումը ծրագրի նկատմամբ որպես բացարձակ առաջնահերթություն։ Ուրախ եմ արձանագրել նաև, որ ծրագրերի հետ կապված նույնպիսի շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը» ,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հավաստիացրել է, որ նախագծի շուրջ գործնականում ամենօրյա աշխատանք է իրականացվում։ 

«Չկա որևէ աշխատանքային օր, որ ես TRIPP-ի հետ կապված որևէ թեմայի չառնչվեմ, որևէ հանձնարարական չտամ»,- ասել է վարչապետը։

Վարչապետը հայտարարել է, որ մտավախություններ կային՝ ԱՄՆ-ի համար TRIPP-ի առաջնահերթություն լինելու հետ կապված, սակայն այդ մտավախություններն այլևս չկան։

Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար TRIPP նախագիծն այս պահին առաջնահերթությունների մեջ չէ։ 

«Տեսնում եք` ինչ է կատարվում ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա, իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասել էր Փաշինյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում