Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 անդամ ձերբակալվել է․ փաստաբան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 անդամ ձերբակալվել է․ փաստաբան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 անդամ ձերբակալվել է, երկուսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ապրիլի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ որպես քրեական հետապնդման հիմք նշվում են ընտրակաշառք տալը և բարեգործության արգելքի խախտումը, ընդ որում, մեղադրյալներից ոմանց մեղսագրվում է միայն ընտրակաշառքի հոդվածը, իսկ մյուսներին առաջադրվել են երկու հոդվածները միաժամանակ:

«Երբ որ, մեր ձևով, դեռևս հասարակական կազմակերպություն է եղել, բարեգործական նպատակներով հիմնված ծրագրեր են իրականացրել՝ զարգացման ծրագրեր. ներգրավված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձներ: Հիմա, ըստ վարույթն իրականացնող մարմնի, որքան ես հասկացա, այդ աշխատավարձները դիտարկվել են որպես ընտրակաշառքներ»,- նշել է փաստաբանը։

Գնահատելով նախաքննական մարմնի գործելաոճը՝ փաստաբանը զուգահեռներ է տարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ նախկինում ստեղծված իրավիճակի հետ՝ ընդգծելով, որ իրավապահների ձեռագիրը նույնական է: Նա հիշեցրել է նաև, որ նախկինում, մասնավորապես՝ Արմավիրի գործով, կալանքի միջնորդությունները դատարանների կողմից ամբողջությամբ չէին բավարարվել կամ անգամ արժանացել էին ամբողջական մերժումների: Ինչ վերաբերում է ներկայումս ձերբակալված 14 անձանց նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցներին, Հովհաննիսյանը փաստել է, որ մեղադրանքի առկայության պայմաններում դրանք անպայման կներկայացվեն, սակայն կոնկրետ տեսակը դեռևս հայտնի չէ, և փաստաբանական թիմն իր աշխատանքներն ավարտելուց հետո հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում