Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են TRIPP-ի իրականացման հարցը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են TRIPP-ի իրականացման հարցը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին։

Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթացում ԱՄՆ աջակցության կարևորությունը և դրա շարունակականության ապահովումը։

Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկել հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցները վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Ապրիլի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով հավաստիացումներ են ստացվել, որ TRIPP-ի հետ կապված գործողությունները ոչ միայն չեն դանդաղել, այլև՝ արագացել են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում