Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և MITRE-ի փոխնախագահը քննարկել են TRIPP նախաձեռնությունը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և MITRE-ի փոխնախագահը քննարկել են TRIPP նախաձեռնությունը

ԱՄՆ-ու Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ քննարկել է TRIPP նախաձեռնության տարածաշրջանային նշանակության հարցը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Քննարկվել են մի շարք հարցեր՝ ՀՀ–ԱՄՆ օրակարգի, TRIPP նախաձեռնության տարածաշրջանային նշանակության, դրա իրականացման գործընթացի, ինչպես նաև ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրի վերաբերյալ։

Դիտարկվել են կիբերանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

MITRE-ը ամերիկյան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հանդես է գալիս որպես անկախ և օբյեկտիվ խորհրդատու՝ կապող օղակ հանդիսանալով կառավարության, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների միջև: Ավելի քան 65 տարվա պատմություն ունեցող այս հաստատությունը ներկայումս կառավարում է ԱՄՆ դաշնային ֆինանսավորմամբ գործող 42 հետազոտական և զարգացման կենտրոններից (FFRDC) վեցը:

MITRE-ի հիմնական առաքելությունն է տրամադրել տվյալահեն և միջդիսցիպլինար լուծումներ՝ ազգային անվտանգությանը և համապետական բարեկեցությանը սպառնացող բարդ մարտահրավերները հաղթահարելու համար։ Կազմակերպությունը նորարարական լուծումներ է տրամադրում այնպիսի տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են ռադարային համակարգեր և GPS, կիբեռանվտանգություն, ավիացիոն բախումների կանխարգելման համակարգեր, արհեստական բանականություն և ինքնավար կառավարման համակարգեր և քաղցկեղի հետազոտություններ և սինթետիկ կենսաբանություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում