Գլխավոր Լրահոս

Վենետիկում Ավետիք Իսահակյանի մասին պատմող հուշատախտակ է բացվել

Վենետիկում Ավետիք Իսահակյանի մասին պատմող հուշատախտակ է բացվել

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի մասին պատմող հուշատախտակը: Դա այն հասցեն է, որտեղ ապրել է Իսահակյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Գաղափարն իրականություն է դարձել ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով՝ Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի ՀՀ պատվո հյուպատոսության կազմակերպմամբ:

«Անցնող տարում մի շարք միջոցառումներով հիշատակել ենք մեր մեծագույն բանաստեղծի 150-ամյակը։ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է հոբելյանական բազմաթիվ միջոցառումներ՝ Հայաստանում և արտերկրում՝ արժևորելով Իսահակյանի գրական ու մշակութային ժառանգությունը։ Անցած տարի մարտին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ևս տեղադրել ենք հուշատախտակ՝ ի հիշատակ գրողի»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Վարպետի մասին պատմող հուշատախտակը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Հուշատախտակի վրա ուրվագծվում է Ռիալտոյի կամուրջը, որն Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշն է և Վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։ Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում