Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 3500 մարդ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 3500 մարդ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 3500 մարդ։ Թարմացված տվյալները հրապարակել է Զոհվածների գործերով իրանական հիմնադրամի ղեկավար Սեյեդ Ահմադ Մոսավին:

Մոսավիի խոսքով՝ հակամարտության սկզբից ի վեր գրանցվել է 3468 մահվան դեպք։

Սկզբնական համաձայնագրի համաձայն՝ ապրիլի 8-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարվել է 14-օրյա հրադադար։ Այս համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զերծ է մնում իրանական քաղաքակրթության ոչնչացման սպառնալիքից և երկու շաբաթով «կկասեցնի» Իրանի վրա հարձակումները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում