Գլխավոր Լրահոս

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Անթալիայում խոսել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Անթալիայում խոսել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկաման: Հայտնում են ԱԳՆ-ից։

Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

Կոստանյանը անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ նշել է, որ այն պահանջում է շարունակական քաղաքական որոշումներ, մասնավորապես՝ հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ դա կարող է նպաստել տարածաշրջանի երկրների միջև փոխկապակցվածության խորացմանը և Հարավային Կովկասը դարձնել կամուրջ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև։

«Այժմ մենք այստեղ ենք՝ քննարկելու ընդհանուր ապագայի հնարավորությունները, համագործակցությունը և ունենալու իրական երկխոսություն։ Եվ սա շատ խորհրդանշական է, որ նույն տարածաշրջանից չորս ներկայացուցիչներ միասին նստած քննարկում են համագործակցությունն ու այն ապագան, որը միասին են պատկերացնում»,- ասել է Կոստանյանը։

Կոստանյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել էներգամատակարարումը և դառնալ տարանցիկ հանգույց՝ Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից դեպի Եվրոպա ուղղվող էներգակիրների համար։

Անդրադառնալով եվրոպական ուղղությանը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ասել է, որ Հայաստանի համար Եվրոպական միության հետ համագործակցությունը ոչ միայն տնտեսական, այլև արժեքային ընտրություն է։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ընդունել է ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ օրենք և աշխատում է աստիճանական ինտեգրման ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում