Գլխավոր Լրահոս

Ութ նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել ուղեվարձի վճարումների հաշվին. Ավինյան

Ութ նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել ուղեվարձի վճարումների հաշվին. Ավինյան

Երթևեկության համար նախկինում չվճարող անձանց վերջին երկու շաբաթվա վճարումների հաշվին մոտավորապես ութ նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել։  Այս մասին ապրիլի 20-ին գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հավելյալ 235 մլն դրամ է հավաքագրվել՝ դրան նախորդած երկու շաբաթների համեմատ։ Ըստ քաղաքապետի՝ չնայած անհարմարություններին, նոր մեթոդը ուղեվարձի հավաքագրման և կարգապահության տեսանկյունից էֆեկտիվ է։

«Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ՝ այս թվերը բոլորս միասին արձանագրենք, և բոլորը լսեն, թե ինչ թվերի մասին է խոսքը։ Եվ նորից կրկնեմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, թե տրանսպորտը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաև եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաև, կարելի է ասել, սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում»,- ասել է Ավինյանը։

Նախօրեին քաղաքապետը հայտնել էր, որ վերահսկողական մեխանիզմների խստացման արդյունքում հանրային տրանսպորտի օրական հավաքագրումները 37 մլն դրամից հասել են շուրջ 65 մլն դրամի՝ արձանագրելով եկամուտների գրեթե կրկնակի աճ։ 

Տրանսպորտում վերահսկողության խստացման թեման քննարկվել էր ապրիլի 6-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգել էր վարորդներին՝ մասնակցել ուղեվարձի հավաքագրմանը։

Քաղաքապետի այս հանձնարարականից հետո մայրաքաղաքի հանրային տրանսպորտում լարվածությունն էականորեն աճել է։ Գրեթե ամեն կանգառում վարորդների և ուղևորների միջև վեճեր են բռնկվում։ Վարորդները ուշ են բացում հետևի դռները, որպեսզի ուղևորները բարձրանան դիմացի դռնով և վճարեն ուղեվարձը։ Սա առաջացնում է իջնող ուղևորների դժգոհությունը, ինչը հաճախ վերածվում է բղավոցների, հայհոյանքների, երբեմն նաև բռնության: Հաճախ ուղևորները հրաժարվում են վճարել ուղեվարձը՝ պատճառաբանելով, որ թանկ է (2025-ից  ուղեվարձը դարձել է 150 դրամ, նախկին 100-ի փոխարեն)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում